Հրամանատար
Ձեր ժամանակը սահմանափակ է, այնպես որ մի՛ վատնեք այն՝ ապրելով ուրիշի կյանքը։
Հրամանատարները (ENTJ) ի ծնե առաջնորդներ են: Անհատականության այս տեսակի մարդիկ մարմնավորում են խարիզմա և վստահություն, ինչպես նաև իրենց հեղինակության շնորհիվ մեկ նպատակի շուրջ են հավաքում ամբոխին։ Այնուամենայնիվ, հրամանատարներին բնորոշ է նաև ռացիոնալության հաճախ չափից դուրս մակարդակ․ օգտագործելով իրենց մղումը, վճռականությունը և սուր միտքը՝ նրանք հասնում են իրենց դրած նպատակին։ Թերևս ամենալավն այն է, որ նրանք կազմում են բնակչության միայն երեք տոկոսը, քանի որ այդ կերպ նրանք չեն վախեցնում հասարակության ավելի զգայուն ու ամաչկոտ մասին։ Սակայն մենք պետք է հրամանատարներին շնորհակալություն հայտնենք մի շարք բիզնեսների ու հաստատությունների համար, որոնք մենք որպես սովորական ենք ընդունում այսօր։
Ձգտում դեպի մեծություն
Եթե ինչ-որ բան կա, որ հրամանատարները սիրում են, դա լավ մարտահրավերն է՝ լինի մեծ թե փոքր, և նրանք հաստատակամորեն հավատում են, որ բավարար ժամանակ և ռեսուրսներ տրամադրելով նրանք կարող են հասնել ցանկացած նպատակի: Այս որակը հրամանատարի անհատականության տեսակն ունեցող մարդկանց դարձնում է հիանալի ձեռնարկատերեր, և նրանց ռազմավարական մտածելակերպի և երկարաժամկետ կենտրոնանալու կարողությունը՝ իրենց պլանների յուրաքանչյուր քայլը վճռականությամբ և ճշգրտությամբ կատարելիս, նրանց դարձնում է հզոր բիզնես առաջնորդներ: Այս վճռականությունը հաճախ ինքնիրագործվող մարգարեություն է, քանի որ հրամանատարներն իրենց նպատակներին հասնում են բացահայտ կամքի ուժով, երբ ուրիշները կարող են հանձնվել ու առաջ անցնել․ նրանց Էքստրավերտ (E) բնույթը նշանակում է, որ նրանք, ամենայն հավանականությամբ, բոլորին կխմբեն իրենց շուրջը՝ հասնելով տպավորիչ արդյունքի։
Բանակցությունների ժամանակ՝ լինի դա կորպորատիվ միջավայրում, թե մեքենա գնելիս, հրամանատարները գերիշխող են, անողոք և ոչ ներողամիտ: Սա ոչ թե այն պատճառով է, որ նրանք սառնասիրտ են կամ չար, այլ նրանք իսկապես սիրում են մարտահրավերներ, խելքի կռիվ, խոսակցություններ նման միջավայրում, և եթե անգամ մյուս կողմը չի կարողանում պահել խոսակցությունը, սա Հրամանատարների համար հաղթանակից հրաժարվելու պատճառ չէ։
Եթե կա որևէ մեկը, ում հրամանատարները հարգում են, դա այն մարդն է, ով ի վիճակի է ինտելեկտով մրցել նրանց հետ, ով կարող է գործել նրանց նման ճշգրիտ ու որակով։ Հրամանատարներն առանձնահատուկ հմտություն ունեն ճանաչելու ուրիշների տաղանդները, և դա նպաստում է նրանց թե՛ թիմ ստեղծելու հարցում (քանի որ ոչ ոք չի կարող ամեն բան միայնակ անել, որքան էլ գերազանց լինի), և հրամանատարներին զերծ պահելու չափազանց մեծամտություն և զիջողական վերաբերմունք դրսևորելուց: Այնուամենայնիվ, նրանք նաև ունեն ուրիշների ձախողումները սարսափելի անզգայությամբ մատնանշելու առանձնահատուկ հմտություն ունեն, և հենց այստեղ է, որ հրամանատարներն իսկապես սկսում են բախվել դժվարությունների:
Արժանի մարտահրավեր
էմոցիաների արտահայտումը վելուծական բնավորություն ունեցողերի ամենաուժեղ կողմը չէ, սակայն Հրամանատարների էմոցիոնալ չլինելը հատկապես արտահայտվում է մարդկանց մեջ ու շատ ավելի շատ մարդիկ են դա զգում։ Մասնավորապես պրոֆեսիոնալ միջավայրում, Հրամանատարները պարզապես ջախջախում են այն մարդկանց զգայունությունը, որոնք, նրանց կարծիքով, անարդյունավետ են, անմրցունակ կամ ծույլ։ Հրամանատարի անհատականության տեսակն ունեցող մարդկանց համար էմոցիաները ցույց տալը համարվում է թուլության նշան, և նման մոտեցմամբ հեշտ է թշնամիներ ձեռք բերել։ Հրամանատարները լավ են հիշում, որ կարևոր է արդյունավետ թիմ ունենալ ոչ միայն նպատակներին հասնելու համար, այլև հավանության ու հետադարձ կապի համար նույնպես՝ մի բան, որի հանդեպ հրամանատարները շատ զգայուն են։
Հրամանատարներն իսկապես ուժեղ են, ու նրանք ցույց են տալիս, որ կյանքից ավելին են․ հաճախ, հենց այդպես էլ կա։ Սակայն նրանք պետք է հիշեն, որ իրենց ձեռքբերումները ոչ միայն իրենց սեփական քայլերից են բխում, այլև՝ թիմի ջանքերից, ինչն օգնում է նրանց բարձրանալ, և որ կարևոր է իրենց աջակցության շրջանակի ներդրումները, տաղանդներն ու կարիքները ճանաչել՝ հատկապես զգացմունքային տեսանկյունից։ Անգամ "Ձևացրու՛, մինչև դա կդառնա իրականություն" մոտեցումը կիրառելիս Հրամանատարները կարողանում են միավորել էմոցիոնալ առումով առողջ մոտեցումն իրենց մի շարք ուժեղ կողմերի հետ, ու նրանք պարգևատրվում են խորը, բավականացնող հարաբերություններով ու բոլոր այն դժվար հաղթանակներով, որոնց նրանք հասնում են։