Հյուպատոս
Խրախուսե՛ք, բարձրացրե՛ք ու ու՛ժ տվեք մեկդ մյուսին։ Ինչ-որ մեկին փոխանցված դրական էներգիան կզգանք բոլորս։
Հյուպատոսների (ESFJ) համար կյանքը ամենաքաղցր է, երբ այն կիսվում է ուրիշների հետ: Անհատականության այս տեսակն ունեցող մարդիկ կազմում են բազմաթիվ համայնքների հիմքը՝ բացելով իրենց տան դռները և սրտերը ընկերների, սիրելիների և հարևանների առաջ:
Սա չի նշանակում, որ հյուպատոսները սիրում են բոլորին, կամ որ նրանք սուրբ են: Բայց հյուպատոսները հավատում են հյուրընկալության և լավ վարքագծի ուժին, և նրանք հակված են պարտքի զգացում ունենալ իրենց շրջապատի հանդեպ: Լինելով առատաձեռն և հուսալի՝ այս անհատականության տեսակն ունեցող մարդիկ հաճախ թե լայն ու թե նեղ իմաստով իրենց վրա են վերցնում իրենց ընտանիքներն ու համայնքները միասնական պահելու գործը։
Պատասխանատու կյանքի գեղեցկությունը
Հյուպատոսները ալտրուիստներ են։ Նրանք լրջորեն են վերաբերվում վերադարձնելու, ուրիշներին ծառայելու ու ճիշտն անելու իրենց պարտականություններին։
Եվ հյուպատոսները կարծում են, որ գրեթե յուրաքանչյուր իրավիճակում հստակ ճիշտ կա: Թեև անհատականության որոշ տեսակներ որդեգրում են ավելի մեղմ, թեթև ապրեու մոտեցում, հյուպատոսները կարող են դժվարանալ զերծ մնալ դատելուց, երբ ինչ-որ մեկը գնում է այնպիսի ճանապարհով, որը, նրանց կարծիքով, մոլորություն է: Արդյունքում, հյուպատոսները հաճախ դժվարությամբ են ընդունում, երբ ինչ-որ մեկը, հատկապես նա, ում իրենք սիրում են, համաձայն չէ իրենց հետ:
Ճիշտի և սխալի վերաբերյալ իրենց հստակ տեսակետներով՝ հյուպատոսները հակված են լինել սեփական կարծիք ունեցող: Բայց այդ կարծիքները կամայական չեն, դրանք հաճախ հիմնված են ավանդույթի հանդեպ խորը հարգանքի վրա: Հյուպատոսները գիտեն, որ այն ամենը, ինչ անում են, ազդում է ուրիշի վրա, և նրանք վստահ են, որ հաստատված օրենքները, կանոնները և սոցիալական նորմերը կօգնեն իրենց անցկացնել իրենց առօրյա կյանքն այնպես, որ ուշադիր և պատասխանատու լինեն ուրիշների հանդեպ:
Կառուցել տևական հարաբերություններ
Լինելով աջակցող ու շփվող՝ հյուպատոսներին միշտ կարելի է նկատել խնջույքի ժամանակ. նրանք այն մարդիկ են, որոնք պտտվում են մյուսների շուրջը՝ համոզվելու համար, որ բոլորը լավ ժամանակ են անցկացնում: Բայց մի՛ սխալվեք. հյուպատոսները պարզապես ակնթարթորեն չեն անցնում այլ մարդկանց կյանքով: Լինելով շատ հավատարիմ՝ նրանք կառուցում են երկարատև հարաբերություններ, և նրանց վրա կարելի է հույս դնել․ երբ օգնության ձեռք կամ լսող է պետք, նրանք միշտ կգան։
Կարգուկանոնի և կազմակերպվածության հանդեպ իրենց սիրով՝ հյուպատոսները գերադասում են պլանավորված միջոցառումները, քան չկազմակերպված իրադարծությունները կամ պատահական ստացված հավաքները, և նրանք ուրախ են հյուրընկալել, որպեսզի ապահովեն, որ ամեն բան հարթ ընթանա: Այս անհատականության տեսակն ունեցող մարդիկ մեծ էներգիա են տրամադրում, որպեսզի այնպես անեն, որ այլ մարդիկ իրենց հատուկ զգան, և երբ թվում է, թե ինչ-որ մեկը չի գնահատում նրանց ջանքերը, նրանք կարող են դա շատ անձնական ընդունել։
Հյուպատոսի անհատականության տեսակն ունեցող շատ մարդկանց համար կյանքի ամենամեծ մարտահրավերներից մեկն ընդունելն է, որ նրանք չեն կարող վերահսկել ուրիշի մտքերը կամ վարքագիծը, նույնիսկ նրանց, ովքեր ամենամոտն ու սիրելին են իրենց համար: Բարեբախտաբար, հյուպատոսները կարող են խաղաղություն և բավարարվածություն գտնել՝ կենտրոնանալով այն ամենի վրա, ինչն իրենք լավագույնս են անում՝ խնամքի, ուշադրության և պատասխանատվության օրինակ ծառայելով և մարդկանց համախմբելով գործընթացում: