Զվարճացնող

ESFP Անհատականություն

Զվարճացնողներն ինքնաբուխ, եռանդուն և խանդավառ մարդիկ են, նրանց կողքին կյանքը երբեք ձանձրալի չէ:

A scene representing the ESFP personality type (Entertainer). An adult female ESFP dancer has invited an ESFP male from the audience to join her on stage, and they are dancing joyfully. They are dressed in formal attire and move with exuberance and flair. Their facial expressions convey a sense of delight and enthusiasm as they revel in the moment. Two people sit at tables, happily watching the dancing from afar.
E Էքստրավերտ S Դիտարկող F Զգայուն P Ուսումնասիրող

Զվարճացնող

Ապրի՛ր յուրաքանչյուր վայրկյանի համար՝ առանց վարանելու։

Էլթոն Ջոն

Եթե կա մեկը, ով ինքնաբուխ պարում է որևէ երգի տակ, ապա դա Զվարճացնող (ESFP) անհատականության տեսակն է։ Զվարճացնողները որսում են պահի հաճույքն ու ուզում են, որ մյուսները նույնպես դա զգան։ Անհատականության որևէ այլ տեսակ այնքան առատաձեռն չէ իր ժամանակի ու էներգիայի հարցում, որքան զվարճացնողը, երբ հերթը հասնում է այլ մարդկանց քաջալերելուն, և անհատականության ոչ մի տեսակ դա չի անում նման անդիմադրելի ոճով:

Զվարճացնող (ESFP) Անհատականություն

Ապրել կրքով

Զվարճացնողները սիրում են լինել ուշադրության կենտրոնում, և ամբողջ աշխարհը բեմ է նրանց համար: Զվարճացնողների տեսակի շատ հայտնի մարդիկ իսկապես դերասաններ են, բայց նրանք սիրում են շոու կազմակերպել նաև իրենց ընկերների համար, զրուցել յուրահատուկ և խելացի մարդկանց հետ, ուշադրություն գրավել և անել այնպես, որ յուրաքանչյուր առիթ մի փոքր նման լինի խնջույքի: Լինելով ծայրահեղ սոցիալական՝ զվարճացնողները վայելում են ամենապարզ բաները, և նրանց համար չկա ավելի մեծ ուրախություն, քան պարզապես զվարճանալը լավ ընկերախմբի հետ:

Սա պարզապես խոսքեր չեն. զվարճացողներն ունեն անհատականության ցանկացած տեսակից ավելի ուժեղ գեղագիտական զգացումը: Հարդարումից և հանդերձանքից մինչև բարեկարգ տուն՝ զվարճացող անհատականությունները սիրում են մոդան: Իմանալով, թե ինչն է գեղեցիկ այն պահին, երբ նրանք տեսնում են այդ, զվարճացողները չեն վախենում փոխել իրենց շրջապատը՝ իրենց անձնական ոճն արտացոլելու համար: Զվարճացողները, բնականաբար, հետաքրքրասեր են, հեշտությամբ ուսումնասիրում են նոր դիզայններ և ոճեր:

Թեև դա ոչ միշտ է ակնհայտ, զվարճացնողները գիտեն, որ ամեն ինչ իրենց մասին չէ։ Նրանք նրբանկատ են ու շատ զգայուն այլ մարդկանց էմոցիաների նկատմամբ։ Այս անհատականության տեսակն ունեցող մարդիկ առաջինն են, որ կօգնեն որևէ մեկին խոսել բարդ խնդրի մասին՝ ուրախությամբ տալով էմոցիոնալ աջակցություն ու գործնական խորհուրդ։ Այնուամենայնիվ, եթե խնդիրն իրենց հետ է կապված, զվարճացնողներն ավելի շատ հակված են խուսափել կոնֆլիկտից, քան բարձրաձայնել դրա մասին։ Զվարճացնողները սովորաբար սիրում են մի փոքր դրամա ու կիրք, բայց ոչ այնքան, երբ նրանք այդ դրամայի ու կրքի հետևանքով առաջացած քննադատության կենտրոնում են։

Ինքնաբուխ ոգի

Ամենամեծ մարտահրավերը, որին բախվում են զվարճացնողները, այն է, որ նրանք հաճախ այնքան կենտրոնացած են պահի հաճույքների վրա, որ անտեսում են այն պարտականություններն ու պարտավորությունները, որոնց շնորհիվ այդ հաճույքները հնարավոր կդառնան։ Բարդ վերլուծությունը, կրկնվող առաջադրանքները և վիճակագրությունը իրական հետևանքներին համապատասխանեցնելը հեշտ գործողություններ չեն զվարճացնողների համար: Նրանք նախընտրում են հույս դնել բախտի կամ հնարավորության վրա, կամ պարզապես օգնություն խնդրել իրենց ընկերների լայն շրջանակից: Զվարճացնողների համար կարևոր է հաղթահարել դժվարությունն ու հետևել այնպիսի բաներին, ինչպիսիք են իրենց կենսաթոշակային ծրագրերը կամ շաքարի ընդունումը. շրջապատում միշտ չէ, որ կգտնվի մեկը, ով կարող է օգնել հետևել նման բաների:

Զվարճացողները տեսնում են արժեքն ու որակը, ինչն ինքնին լավ հատկություն է: Այնուամենայնիվ, վատ պլանավորող լինելու նրանց հակվածության հետ միասին դա կարող է պատճառ դառնալ, որ նրանք ապրեն իրենց հնարավորություններից դուրս, և կրեդիտ քարտերն առանձնահատուկ վտանգ են ներկայացնում: Ավելի շատ կենտրոնանալով հնարավորություններից կառչելու, քան երկարաժամկետ նպատակներ պլանավորելու վրա, զվարճացնողները հաճախ բախվում են նրա հետ, որ իրենց անուշադրությունը որոշ գործողություններ դարձնում է անհասանելի:

Չկա մի բան, որը կստիպի զվարճացնողներին տխրել այնքան, որքան այն, երբ նրանք հանգամանքների գերին են ու չեն կարող միանալ իրենց ընկենրեին։

Զվարճացնողները ողջունվում են ամենուր, որտեղ կարիք կա ծիծաղի, զվարճանալու և ինչ-որ նոր ու զվարճալի բան փորձելու կամավորության, և զվարճացնողների համար չկա ավելի մեծ ուրախություն, քան բոլորին համախմբել զվարճանքի շուրջը: Զվարճացնողները կարող են ժամերով զրուցել, երբեմն ամեն ինչի մասին, բացի այն թեմայից, որի մասին նրանք մտադիր էին խոսել, և կիսել իրենց սիրելիների զգացմունքները լավ և վատ ժամանակներում: Եթե նրանք պարզապես կարողանան հիշել, որ պետք է կազմակերպված լինեն, նրանք միշտ պատրաստ կլինեն ընկերների հետ միասին խորանալ բոլոր նոր և հետաքրքիր բաների մեջ, որոնք աշխարհն առաջարկում է: