Գործադիր
Լավ կարգուկանոնն ամեն ինչի հիմքն է։
Գործադիրները (ESTJ) ավանդույթի և կարգուկանոնի ներկայացուցիչներ են, որոնք օգտագործում են ճշտի, սխալի ու սոցիալապես ընկալելիի իրենց ըմբռնումներն ընտանիքների ու համայնքների միավորելու համար: Ընդունելով ազնվության, նվիրվածության և արժանապատվության արժեքները՝ Գործադիր անհատականության տեսակն ունեցող մարդիկ գնահատվում են իրենց հստակ խորհուրդների և առաջնորդության համար, և նրանք ուրախությամբ են առաջնորդում դժվար ճանապարհներով: Հպարտանալով մարդկանց համախմբելով՝ գործադիրները հաճախ ստանձնում են համայնքի կազմակերպիչների դերեր՝ ջանք գործադրելով բոլորին համախմբելու տեղական նվիրական իրադարձությունները տոնելու կամ ընտանիքներին և համայնքներին միավորող ավանդական արժեքների պաշտպանության համար:
Առաջնորդելով օրինակով
Նման առաջնորդության պահանջարկը մեծ է ժողովրդավարական հասարակություններում, և կազմելով բնակչության ոչ պակաս, քան 11%-ը, զարմանալի չէ, որ շատ նախագահներ եղել են գործադիրներ: Լինելով օրենքի գերակայությանը և այնպիսի հեղինակությանը հավատացողներ, որը պետք է վաստակել, գործադիր անհատականություններն առաջնորդում են օրինակով՝ ցուցաբերելով նվիրվածություն, նպատակասլաց ազնվություն և ծուլության ու խաբեության մերժում, հատկապես՝ աշխատանքում։ Եթե որևէ մեկը հայտարարում է, որ ծանր, ձեռքով կատարվող աշխատանքը բնավորություն ստեղծելու հիանալի միջոց է, ապա դա գործադիրներն են:
Գործադիրները տեղյակ են իրենց շրջակա միջավայրի մասին և ապրում են պարզ, ստուգելի փաստերի աշխարհում. նրանց գիտելիքների հավաստիությունը նշանակում է, որ նույնիսկ ծանր դիմադրության դեմ նրանք հավատարիմ են մնում իրենց սկզբունքներին և առաջ են մղում իրենց անսխալ տեսլականն այն մասին, թե ինչն է ընդունելի և ինչն է անընդունելի: Նրանց կարծիքները նույնպես դատարկ խոսքեր չեն, քանի որ գործադիրներն ավելի քան պատրաստ են ընկղմվել ամենադժվար նախագծերի մեջ՝ բարելավելով գործողությունների պլանները և դասավորելով մանրուքներն ընթացքում, դարձնելով նույնիսկ ամենաբարդ առաջադրանքները հեշտ և մատչելի:
Սակայն գործադիրները միայնակ չեն աշխատում․ նրանք ակնկալում են, որ իրենց հուսալիությունն ու աշխատանքային էթիկան կվերադարձվի իրենց։ Անհատականության այս տեսակն ունեցող մարդիկ պահում են իրենց խոստումները, և եթե գործընկերները կամ ենթակաները դրանք վտանգի տակ են դնում իրենց անմրցունակությամբ, ծուլությամբ, կամ, ավելի վատ, անազնվությամբ, ապա գործադիրները չեն վարանում ցույց տալ իրենց զայրույթը։ Սրա պատճառով նրանք կարող են ոչ ճկուն մարդու համբավ ձեռք բերել, բնավորության մի գիծ, որն ունեն Պահակ անհատականության տեսակի մարդիկ։ Սակայն դա նրա պատճառով չէ, որ Գործադիրները համառ են, այլ նրա պատճառով, որ նրանք իսկապես հավատում են, որ այս արժեքները լավ են հասարակության համար։
Ավելի մեծ պատասխանատվություն
Գործադիրների համար գլխավոր դժվարությունն այն է, որ գիտակցեն, որ ոչ բոլորն են գնում նույն ճանապարհով կամ ներդրում կատարում նույն ձևով: Իսկական առաջնորդը հասկանում է անհատի, ինչպես նաև խմբի ուժը և օգնում է այդ անհատների գաղափարները բերել ուշադրության կենտրոն: Այդ կերպ գործադիրներն իսկապես տիրապետում են բոլոր փաստերին և ի վիճակի են ղեկավարել բոլորի համար հարմար ուղղություններով: