Գործարար
Կյանքը կա՛մ համարձակ արկած է, կա՛մ ընդհանրապես ոչինչ:
Գործարարները (ESTP) միշտ ազդեցություն են ունենում իրենց անմիջական շրջապատի վրա. խնջույքի ժամանակ նրանց նկատելու լավագույն միջոցը նրանց շուրջը պտտվող մարդկանց խումբ գտնելն է, քանի որ նրանք տեղափոխվում են խմբից խումբ: Ծիծաղելով և զվարճանալով կոպիտ և իրական հումորով՝ գործարարները սիրում են ուշադրության կենտրոնում լինել: Եթե հանդիսատեսներից որևէ մեկին խնդրում են բեմ դուրս գալ, ապա հենց գործարարն է կամավոր կերպով դուրս գալիս կամ համոզում դուրս գալ իր ամաչկոտ ընկերոջը։
Տեսությունը, վերացական հասկացությունները և գլոբալ խնդիրների և դրանց հետևանքների մասին բուռն քննարկումները երկար ժամանակ չեն պահում գործարարների հետաքրքրությունը: Գործարարներն իրենց զրույցը դարձնում են էներգիայով լի, շատ տեղեկություններ են տալիս, բայց նրանք սիրում են խոսել այն մասին, ինչ կա, կամ նրանց համար ավելի լավ է պարզապես իրագործել այն, ինչի մասին խոսում են: Գործարարները գործում են նախքան մտածելը՝ ուղղելով իրենց սխալներն ընթացքում, ու ձեռքերը ծալած չեն նստում՝ պատրաստվելով անկանխատեսելի իրավիճակներին ու փախուստի ուղիներ մտածելով։
Սուզվելով ներս
Գործարարներն անհատականության այն տեսակն են, որոնց դեպքում ռիսկային վարքով կենսաոճն ամենահավանականն է: Նրանք ապրում են պահով և սուզվում են գործողությունների մեջ. նրանք պարզապես փոթորիկ են: Գործարարների անհատականության տեսակն ունեցող մարդիկ սիրում են դրամա, կիրք և հաճույք, ոչ թե հուզական էմոցիաների համար, այլ այն պատճառով, որ դա շատ է խթանում նրանց տրամաբանական մտքին: Նրանք ստիպված են կրիտիկական որոշումներ կայացնել՝ հիմնված փաստացի, անմիջական իրականության վրա՝ ռացիոնալ խթանման արագ արձագանքման գործընթացում:
Սա դպրոցը և այլ խիստ կազմակերպված միջավայրերը մարտահրավեր է դարձնում գործարարների համար: Դա, անշուշտ, այն պատճառով չէ, որ նրանք խելացի չեն և չեն կարող լավ արդյունքի հասնել, բայց ֆորմալ կրթության դասախոսական ու ռեժիմով մոտեցումն այնքան հեռու է գործնական ուսուցումից, որը սիրում են գործարարները: Մեծ հասունություն է պահանջվում այս գործընթացը որպես նպատակին հասնելու անհրաժեշտ միջոց տեսնելու համար, որպես մի բան, որն ավելի հետաքրքիր հնարավորություններ է ստեղծում:
Դժվար է նաև այն, որ գործարարների համար ավելի խելամիտ է շարժվել իրենց սեփական բարոյական սկզբունքներով, քան՝ ուրիշի։ Կաննոնները ստեղծված են խախտելու համար։ Սա գաղափար է, որ ավագ դպրոցի ուսուցիչներից կամ աշխատավայրի ղեկավարներից շատ քչերն են կիսում, ու սրա պատճառով գործարարները կարող են կոնկրետ համբավ ձեռք բերել։ Սակայն եթե նրանք խնդիրներ ստեղծելը նվազագույնի հասցնեն, սանձեն իրենց էներգիան ու կենտրոնանան ձանձրալի բաների վրա, ապա կդառնան մի մեծ ուժ, որի հետ անհրաժեշտ է հաշվի նստել։
Այն ուղին, որն ավելի քիչ են ընտրում
Ունենալով, թերևս, ամենաըմբռնող, չզտված տեսակետները, Գործարարներն ունեն փոքր փոփոխությունները նկատելու եզակի հմտություն։ Լինի դա դեմքի արտահայտության փոփոխություն, հագնվելու նոր ոճ կամ սովորություն, որը դադարեցրել են, այս անհատականության տեսակն ունեցող մարդիկ հասկանում են թաքնված մտքերն ու շարժառիթներն այն դեպքում, երբ անհատականությունների մեծ մասը չի կարող դա անել։ Գործարարներն այս դիտարկումներն անմիջապես օգտագործում են՝ խոսելով փոփոխության մասին ու հարցեր տալով, հաճախ հաշվի չառնելով դիմացինի զգացմունքները։ Գործարարները պետք է հիշեն, որ ոչ բոլորն են ուզում, որ իրենց մտքերն ու գաղտնիքները հանրայնացվեն։
Եթե գործարարները բավականաչափ զգույշ չլինեն, որանք կարող են պահի ազդեցության տակ ընկնել, ամեն բան շատ հեռու տանել ու ավելի կոպիտ վարվել ավելի զգայուն մարդկանց հետ, կամ մոռանալ հոգ տանել սեփական առողջության ու անվտանգության մասին։ Լինելով բնակչության ընդամենը չորս տոկոսը՝ կան բավականաչափ գործարար տեսակնոր, որպեսզի ամեն բան մրցակցային ու հետաքրքիր պահեն, ու չկան այնքան, որ դառնան համակարգային ռիսկի պատճառ։
Գործարարները լի են կրքով և էներգիայով, որոնք լրացվում են ռացիոնալ, երբեմն շեղված մտքով: Լինելով ոգեշնչող, համոզիչ և գունեղ՝ նրանք ի ծնե ղեկավարներ են, բոլորին տանում են այն ճանապարհով, որը քչերն են ընտրում, կյանք և ոգևորություն հաղորդում ամենուր, ուր նրանք գնում են: Այս որակները կառուցողական և արդյունավետ ավարտի հասցնելը գործարարների համար իրական մարտահրավեր է: