Փաստաբան
«Մարդկանց հետ վարվե՛ք այնպես, կարծես թե նրանք այնպիսին են, ինչպիսին պիտի լինեն, իսկ Դուք օգնում եք նրանց դառնալ այնպիսին, ինչպիսին նրանք ընդունակ են լինել»:
Փաստաբանները (INFJ) կարող են լինել ամենահազվադեպ անհատականության տեսակը, բայց նրանք, անշուշտ, իրենց հետքն են թողնում աշխարհում: Լինելով իդեալիստ և սկզբունքային, նրանք չեն գոհանում իրենց կյանքի ընթացքում. նրանք ցանկանում են վեր կենալ և ինչ-որ բան փոխել: Փաստաբանների համար հաջողությունը գալիս է ոչ թե փողից կամ կարգավիճակից, այլ ինքնահաստատում գտնելուց, ուրիշներին օգնելուց և աշխարհում բարու ուժ լինելուց:
Թեև նրանք ունեն վեհ նպատակներ և հավակնություններ, փաստաբաններին չպետք է շփոթել պասիվ երազողների հետ: Այս անհատականության տեսակն ունեցող մարդկանց համար կարևոր է ազնվությունը, և նրանք հազվադեպ են բավարարված, քանի դեռ չեն արել այն, ինչ իրենց կարծիքով ճիշտ է: Լինելով մինչև հոգու խորքը բարեխիղճ, նրանք կյանքում առաջ են գնում՝ հստակ գիտակցելով իրենց արժեքները և նպատակ ունեն երբեք չանտեսել այն, ինչ իսկապես կարևոր է ոչ թե այլ մարդկանց կամ ընդհանուր առմամբ հասարակության համար, այլ՝ ըստ իրենց իմաստության և ինտուիցիայի:
Փնտրելով նպատակ
Հավանաբար, քանի որ նրանց անհատականության տեսակը շատ հազվադեպ հանդիպող է, փաստաբանները հակված են ունենալ մարդկանց մեծամասնությունից տարբերվելու զգացում, անկախ նրանից՝ գիտակցված, թե ոչ: Իրենց հարուստ ներքին կյանքով և իրենց կյանքի նպատակը գտնելու խորը, մշտական ցանկությամբ՝ նրանք միշտ չէ, որ հարմարվում են իրենց շրջապատի հետ: Սա չի նշանակում, որ փաստաբանները չեն կարող ընդունվել հասարակության կողմից կամ մտերիմ հարաբերություններ ունենալ, պարզապես նրանց երբեմն թվում է, որ իրենց չեն հասկանում կամ որ իրենք տարբերվում են։
Բարեբախտաբար, տարբեր լինելու այս զգացումը չի նվազեցնում աշխարհը ավելի լավը դարձնելու փաստաբանների նվիրումը: Փաստաբաններին անհանգստացնում է անարդարությունը, և նրանք սովորաբար ավելի շատ մտածում են ալտրուիզմի, քան անձնական շահի մասին: Նրանց հաճախ թվում է, որ պետք է օգտագործեն իրենց իրենց ուժեղ կողմերը, ներառյալ ստեղծագործականությունը, երևակայությունը և զգայունությունը, ուրիշների համար լավն անելու և կարեկցանք ցուցաբերելու համար:
Շատ Փաստաբաններ տեսնում են ուրիշներին օգնելը որպես իրենց կյանքի առաքելությունը, և նրանք միշտ ուղիներ են բարձրաձայնելու համար այն, ինչ ճիշտն է։ Անհատականության այս տեսակ ունեցող մարդիկ նաև ձգտում են շտկել հասարակության ավելի խորը խնդիրները՝ հուսալով, որ անարդարությունն ու դժվարությունները կարող են մնալ անցյալում: Այնուամենայնիվ, երբեմն փաստաբանները կարող են այնքան կենտրոնանալ իրենց իդեալների վրա, որ իրենք իրենց մասին հոգ չտանեն, և դա կարող է տանել սթրեսի ու այրման։
Միավորվելով ուրիշների (և իրենք իրենց հետ)
Փաստաբանները գուցե և ինտրովերտ են, բայց նրանք գնահատում են խորը, իսկական հարաբերությունները ուրիշների հետ: Այս անհատականության տեսակին շատ քիչ բան է ուրախացնում այնքան, որքան իսկապես որևէ մեկին ճանաչելն ու այդ մարդու կողմից փոխադարձաբար ճանաչված լինելը։ Փաստաբանները շատ ավելի են սիրում բովանդակալից խոսակցությունները, քան կարճ զրույցները, և նրանք հակված են շփվել ջերմ և զգայուն ձևով: Այս զգացմունքային ազնվությունն ու խորաթափանցությունը կարող է հզոր տպավորություն թողնել շրջապատի մարդկանց վրա:
Լինելով խոհուն և կարեկցող, փաստաբանները մեծ էներգիա և հոգատարություն են ներդնում իրենց հարաբերություններում: Սա չի նշանակում, որ նրանք միշտ իրենց ի պատասխան գնահատված են զգում: Փաստաբանները հակված են գործել մտածելով և հոգատարությամբ, և նրանք կարող են հիասթափվել, երբ այլ մարդիկ չեն հասկանում նրանց մտադրությունները: Արդյունքում, նույնիսկ կառուցողական քննադատությունը կարող է աներևակայելի անձնական կամ վիրավորական թվալ այս անհատականությունների համար։
Անձնական առաքելություն
Շատ Փաստաբաններ կարծում են, որ իրենց կյանքն ունի հատուկ նպատակ՝ առաքելություն, որն իրականացնելու համար նրանք աշխարհ են եկել: Այս անհատականության տեսակն ունեցող մարդկանց համար կյանքի ամենահաճելի ասպեկտներից մեկն այդ նպատակի որոնումն է, և այնուհետև, երբ նրանք գտնեն այն, ձգտում են կյանքի կոչել ու արդարություն հաստատել։
Երբ փաստաբանները բախվում են անարդարության կամ անհավասարության հետ, նրանք հազվադեպ են հանձնվում, փոխարենը, նրանք լուծում գտնելու համար հույսը դնում են իրանց ինտուիցիայի ու կարեկցանքի վրա: Սրտի ու ուղեղի միջև հավասարակշռություն գտնելու իրենց բնածին ունակության շնորհիվ փաստաբանները պատրաստ են ուղղել աշխարհի սխալները, անկախ նրանից, թե որքան մեծ են դրանք: Այս անհատականությունները պարզապես պետք է հիշեն, որ մինչ նրանք զբաղված են բոլորի մասին հոգ տանելով, պետք է երբեմն դադար տան և հոգ տանեն նաև իրենց մասին: