Տրամաբան
Կարևորը չդադարել ամենը հարցի տակ դնելը։ Հետաքրքրասիրությունը գոյության իր պատճառն ունի։
Տրամաբանները (INTP) հպարտանում են իրենց յուրահատուկ հեռանկարներով և ուժեղ ինտելեկտով: Նրանք չեն կարող գլուխ չկոտրել տիեզերքի առեղծվածների շուրջ, ինչը կարող է բացատրել, թե ինչու են բոլոր ժամանակների ամենաազդեցիկ փիլիսոփաներից և գիտնականներից ոմանք եղել տրամաբբաններ: Անհատականության այս տեսակը բավականին հազվադեպ է, բայց իրենց ստեղծագործականությամբ և հնարամտությամբ տրամաբանները չեն վախենում առանձնանալ ամբոխից:
Մտքի կյանքը
Տրամաբանները հաճախ կորցնում են իրենց մտքի մեջ, ինչը անպայմանորեն վատ բան չէ: Այս անհատականության տեսակի մարդիկ երբեք չեն դադարում մտածել: Արթնանալու պահից նրանց մտքերն աղմկում են գաղափարներով, հարցերով և պատկերացումներով: Երբեմն նրանք կարող են անգամ իրենց գլխում ամբողջական բանավեճեր վարել։
Արտաքուստ կարող է թվալ, թե տրամաբաններն ապրում են անվերջ անրջում: Նրանք մտամոլոր, մեկուսացած և մի քիչ զուսպ լինելու համբավ ունեն։ Դա տևում է այնքան, մինչև նրանք չփորձեն մարզել իրենց ողջ մտավոր էներգիան տվյալ պահի կամ այդ պահին իրենց կողքին գտնվող անձի վրա, ինչը կարող է մի փոքր անհարմար լինել բոլորի համար: Բայց անկախ նրանից, թե որ ռեժիմում են նրանք գտնվում, տրամաբանները ինտրովերտներ են և հակված են հոգնել շատ սոցիալականացվելուց: Երկար օրվանից հետո նրանք երազում են միայնակ մնալու մասին, որպեզսի հետևեն սեփական մտքերին։
Սակայն սխալ կլինի կարծել, թե տրամաբաններն ընկերասեր չեն կամ կամ անբարյացակամ են: Երբ նրանք կապվում են մեկի հետ, ով կարող է համապատասխանել նրանց մտավոր էներգիային, այս անհատականություններն ամբողջովին լուսավորվում են՝ ցատկելով մի մտքից մյուսը: Քիչ բաներ են նրանց աշխուժացնում, օրինակ՝ գաղափարներ փոխանակելու կամ մեկ այլ հետաքրքրասեր, հարցասեր անձի հետ աշխույժ բանավեճ վայելելու հնարավորությունը:
Պարզ բան է, սիրելի՛ տրամաբան
Տրամաբանները սիրում են վերլուծել օրինաչափություններ: Առանց պարտադիր իմանալու, թե ինչպես է դա արվում, անհատականության այս տեսակի մարդիկ հաճախ ունենում են անհամապատասխանություններն ու անկանոնությունները նկատելու Շերլոք Հոլմսի նման հմտություն: Այլ կերպ ասած, վատ գաղափար է նրանց ստել:
Ճակատագրի հեգնանքով, տրամաբանների խոսքին միշտ չէ, որ պետք է հավատալ: Նրանք հազվադեպ են ցանկանում լինել անազնիվ, բայց ունենալով ակտիվ միտք՝ նրանք երբեմն հեղեղված են գաղափարներով և տեսություններով, որոնք նրանք ամբողջովին չեն մտածել։ Նրանք կարող են մտափոխվել ցանկացած բանի շուրջ՝ սկսած շաբաթ-կիրակիի ծրագրերից մինչև կարևոր բարոյական սկզբունք, առանց հասկանալու, որ դիմացինների համար արդեն իսկ որոշում էին կայացրել։ Ավելին, նրանք հաճախ սիրում են խաղալ սատանայի փաստաբան, որպեսզի պահեն հետաքրքիր քննարկումը։
Տրամաբանները կարող են ամբողջ օրն անցկացնել հետաքրքիր գաղափարների ու հնարավորությունների շուրջ մտածելով, ու հաճախ նրանք անում են դա։ Չնայած դրան, այդ գաղափարներն իրական դարձնելու գործնական, ամենօրյա աշխատանքը միշտ չէ, որ նրանց հետաքրքրում է։ Բարեբախտաբար, երբ հերթը հասնում է բարդ, բազմաշերտ խնդրի բացահայտմանը և ստեղծագործական լուծմանը, անհատականության մի քանի տեսակներ կարող են ունենալ տրամաբանողների նման ստեղծագործական հանճարի և ներուժ:
Տիեզերքի առեղծվածները
Անհատականության այս տեսակն ունեցող մարդիկ ցանկանում են հասկանալ ամեն ինչ տիեզերքում, բայց հատկապես մի է նրանց հետաքրքրում՝ մարդկային էությունը: Ինչպես նրանց անունն է հուշում, տրամաբաններն իրենց ամենից շատ իրենց ափսեում են զգում տրամաբանության և ռացիոնալության ոլորտում: Արդյունքում, նրանք կարող են շփոթված լինել այն անտրամաբանական, իռացիոնալ ձևերի պատճառով, որոնցով զգացմունքներն ու էմոցիաներն ազդում են մարդկանց վարքագծի վրա, ներառյալ՝ իրենց սեփականի:
Սա չի նշանակում, որ տրամաբաններն անզգա են։ Անհատականության այս տեսակի մարդիկ հաճախ ցանկանում են իրենց ընկերներին ու սիրելիներին էմոցիոնալ աջակցություն տրամադրել, սակայն միշտ չէ, որ իմանում են, թե ինչպես։ Եվ քանի որ նրանք չեն կարողանում ընտրել աջակցության ամենալավ, ամենաարդյունավետ միջոցը, նրանք կարող են ընդհանրապես ոչինչ չասել կամ չանել։
Այս «վերլուծական կաթվածը» կարող է ազդել տրամաբանների կյանքի բազմաթիվ ոլորտների վրա: Անհատականության այս տեսակն ունեցող մարդիկ կարող են չափազանց շատ մտածել նույնիսկ ամենափոքր որոշումների մասին: Սա ստիպում է նրանց զգալ անարդյունավետ և տեղում դոփելիս՝ այնքան ուժասպառ իրենց մտքերի անվերջ շքերթից, որ նրանց համար չափազանց բարդ է ամեն ինչ ավարտին հասցնել:
Լավն այն է, որ տրամաբանները ստիպված չեն երկար ժամանակ տեղում դոփել։ Նրանց յուրահատուկ ուժեղ կողմերում կա ամեն ինչ, ինչն անհրաժեշտ է, որ նրանք դուրս գան այն փոսից, ուր հաճախ ընկնում են․ դա տեղի է ունենում՝ բալանսավորելով իրենց ստեղծարարությունն ու լայնախոհությունը։ Տրամաբանները կարող են հասնել իրենց ամբողջական ներուժին՝ թե՛ որպես մտածողներ, թե՛ որպես երջանիկ, լավ ձևավորված մարդիկ։